
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին. Հայաստանն օգնել է Հնդկաստանին
ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իրանը պարտվում է, իսկ հնդիկ ձկնորսները Հայաստանի տարածքով տարհանվել են հայրենիք:
Today News
11.04.2026 13:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են: Թրամփն իրեն բնորոշ ոճով նշել է, որ Իրանը «ծանր պարտություն» է կրում, և նրանց ռազմական ենթակառուցվածքները գրեթե ոչնչացված են:
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային զարգացումների կենտրոնում է հայտնվել Հայաստանը: Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հատուկ շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ 312 հնդիկ ձկնորսների՝ Իրանից Հայաստանի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու համար:
Իրանական կողմն էլ իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ-ի ականակիր նավը նահանջել է Հորմուզի նեղուցից՝ իրենց կողմից տրված խիստ նախազգուշացումից հետո:
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV

