Լուրեր

«Սա ակնհայտ մանիպուլյացիա է». Լիա Սարգսյանը՝ Ապարանի վթարի ու իշխանության հերքումների մասին
Լրագրողը պնդում է՝ ոստիկանական ավտոբուսը գնում էր հենց Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար:
Today News
11.04.2026 13:31
Լրագրող Լիա Սարգսյանը կոշտ է արձագանքել ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հերքումներին՝ կապված Ապարանի ողբերգական վթարի հետ: Ըստ նրա՝ պաշտոնական կառույցները մանիպուլյացիա են անում՝ ասելով, թե ավտոբուսը չի «ուղեկցել» վարչապետին:
«Իմ որևէ հրապարակման մեջ չի նշվել, որ գվարդիայի ավտոբուսը ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը: Գվարդիայի ծառայողները գնացել էին Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է լրագրողը:
Սարգսյանը նաև կանխատեսում է, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է ամբողջ մեղքը բարդել «Նիսանի» վարորդի վրա՝ անկախ փորձաքննության արդյունքներից:
Աղբյուր՝ armnationalfront
Share:

