
Լուրեր

Գյուղում ցնցված են. Արթուր Ավագյանի մարմինը հայտնաբերվել է այսօր՝ ապրիլի 13-ին:
Today News
13.04.2026 14:45
Կոտայքի մարզի Մրգաշեն բնակավայրում այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Բժիշկները կանչով մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 52-ամյա Արթուր Ավագյանի դին:
Ինչ է հայտնի այս պահին. Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ տղամարդու վրա եղել են դանակի մի քանի հարվածներ: Արթուր Ավագյանը գյուղում հայտնի մարդ էր, աշխատում էր որպես ատամնաբույժ:
Ոստիկանությունն ու քննչական մարմինները պարզում են դեպքի հանգամանքները: Տեղում աշխատում են իրավապահները:
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia