
Թրամփը սպառնում է Իրանին. «Կոչնչացնենք այն ամենը, ինչ մնացել է»
ԱՄՆ նախագահը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Թեհրանը շուտով կվերադառնա բանակցությունների սեղան ու կտա «ամեն ինչ»։
Today News
12.04.2026 15:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր, բավականին կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստ են հարմար պահին ոչնչացնել այն քիչ մասը, որը դեռ մնացել է Իրանից։
«Ես իմ բանակցողներին ասել եմ՝ ուզում եմ ամեն ինչ։ Ոչ թե 90 կամ 95 տոկոս, այլ հենց 100 տոկոսը։ Իրանցիներն այս պահին որևէ հաղթաթուղթ չունեն», - հայտարարել է Թրամփը։
Չնայած լարվածությանը, նախագահը հավելել է, որ նախկինում բանակցությունները վատ չեն ընթացել, և կողմերը համաձայնության են եկել գրեթե բոլոր հարցերի շուրջ, բացի միջուկային թեմայից։ Ըստ Թրամփի՝ Իրանը շուտով ստիպված կլինի վերադառնալ երկխոսությանը և ընդունել Վաշինգտոնի բոլոր պայմանները։
Աղբյուր՝ YerevanTodaynews, tertammedia



