

Թրամփի միջնորդությունն ու Նեթանյահուի «անակնկալը». Իսրայելն ու Լիբանանը սկսում են ուղիղ բանակցել
ԱՄՆ նախագահի խնդրանքով Իսրայելը կնվազեցնի հարվածները, իսկ Իրանը պայման է դրել Վաշինգտոնի առաջ
Today News
9.04.2026 16:30
Մերձավոր Արևելքում իրադարձությունները սրընթաց են զարգանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությանը հանձնարարել է անհապաղ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է Նեթանյահուին նվազեցնել Լիբանանի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ բանակցություններին չխանգարելու համար։
Թել Ավիվը խոստացել է լինել «օգտակար գործընկեր» ու կատարել Թրամփի խնդրանքը։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը. Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կկայանան միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը կատարի հրադադարի իր պարտավորությունները։ «Հեզբոլլայի» ռազմական ներուժի վերացումն ու հարաբերությունների կարգավորումը լինելու են բանակցային սեղանի հիմնական թեմաները։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia


