
Լուրեր

Խանութները ստվերային վաճառք են իրականացնում՝ առաջարկելով տարբեր գներ կախված վճարման ձևից
Today News
14.04.2026 07:45
Հայաստանի տեխնիկայի խանութներում նոր տեսակի զարտուղի ճանապարհներ են գտել։ Պարզվում է՝ շատ խանութներում կանխիկ և անկանխիկ վճարման համար տարբեր գներ են գործում։ Սա բացահայտ ստվերային վաճառք է, որը թույլ է տալիս խուսափել հարկերից կամ լրացուցիչ շահույթ կորզել սպառողից։
Չնայած օրենսդրական պահանջներին, որոնք խթանում են անկանխիկ շրջանառությունը, տնտեսվարողները շարունակում են նման մեթոդներով աշխատել։ Սա ոչ միայն խախտում է սպառողների իրավունքները, այլև լուրջ հարված է տնտեսության թափանցիկությանը։
Աղբյուր՝ twentyfournews