
Լուրեր

Nissan Versa-ի և Ford Fiesta-ի բախման հետևանքով կան վիրավորներ:
Today News
8.04.2026 06:45
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Իրար են բախվել «Nissan Versa» և «Ford Fiesta» մակնիշի մեքենաները։ Հարվածի հետևանքով «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:
Դեպքի հետևանքով կան վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները:
Աղբյուր՝ twentyfournews