
Լուրեր

ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ինքը վարչապետ չի դառնալու ու կոալիցիա չի կազմելու ո՛չ հների, ո՛չ նորերի հետ:
Today News
9.04.2026 15:15
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մի շարք սենսացիոն հայտարարություններ է արել առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Նա հաստատել է, որ ինքն է գլխավորելու նախընտրական ցուցակը, սակայն անձամբ վարչապետի պաշտոնին չի հավակնում:
«Ես վարչապետ չեմ լինելու, մենք արդեն ունենք 3-4 հնարավոր թեկնածու»,- նշել է Ծառուկյանը: Նա նաև շեշտել է, որ որևէ կոալիցիա չի պատկերացնում ո՛չ գործող իշխանությունների, ո՛չ էլ նախկինների հետ: Հարցին, թե հնարավո՞ր է միանա Ռոբերտ Քոչարյանի թիմին, Ծառուկյանը կտրուկ պատասխանել է. «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա՝ ոչ»:
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia