
Լուրեր

Նախատեսվում է գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի:
Today News
13.04.2026 14:45
Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով էական փոփոխություններ են սպասվում վարորդական վկայական ստանալու գործընթացում: Այսուհետ տեսական քննությունը հանձնելուց հետո քաղաքացիները կունենան 2 տարի ժամանակ՝ գործնական քննությունը հանձնելու համար:
Բացի այդ, փոխվելու է նաև տեսական թեստերի բովանդակությունը: Դրանցում ընդգրկվելու են միայն այն հարցերը, որոնք վերաբերում են կոնկրետ տվյալ կարգին կամ ենթակարգին, որի համար քաղաքացին քննություն է հանձնում:
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV