Live
Պաբլո Էսկոբարի «ժառանգությունը» կոչնչացնեն․ Կոլումբիայում գետաձիերի դեմ պայքար էՍաուդյան Արաբիան ճնշում է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու համարՓաշինյանի թիկնապահը գոռացել է արտաշատցիների վրա. վարչապետը խոսել է նաև ՊուտինիցՀարավային Լիբանանը վերածվում է Գազայի․ մեկ միլիոն մարդ տնավեր է դարձելՁերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը․ նա 2 ամսական երեխա ունիՈսկու գինը նվազել է. որքա՞ն արժե թանկարժեք մետաղըԳյումրեցի բնակիչ. «Ջունգլիներում ավելի բարվոք պայմաններում են ապրում, քան մենք»Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակից Գոհար Ղումաշյանը․ նա 40 օրական երեխա ունիՄարկո Ռուբիոն կոչ է արել պայքարել հակասեմիտիզմի դեմԱրտաշատի ավագ դպրոցը հիմնանորոգվել է. «300 դպրոց» ծրագիրն ընթացքի մեջ էՊաբլո Էսկոբարի «ժառանգությունը» կոչնչացնեն․ Կոլումբիայում գետաձիերի դեմ պայքար էՍաուդյան Արաբիան ճնշում է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու համարՓաշինյանի թիկնապահը գոռացել է արտաշատցիների վրա. վարչապետը խոսել է նաև ՊուտինիցՀարավային Լիբանանը վերածվում է Գազայի․ մեկ միլիոն մարդ տնավեր է դարձելՁերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը․ նա 2 ամսական երեխա ունիՈսկու գինը նվազել է. որքա՞ն արժե թանկարժեք մետաղըԳյումրեցի բնակիչ. «Ջունգլիներում ավելի բարվոք պայմաններում են ապրում, քան մենք»Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակից Գոհար Ղումաշյանը․ նա 40 օրական երեխա ունիՄարկո Ռուբիոն կոչ է արել պայքարել հակասեմիտիզմի դեմԱրտաշատի ավագ դպրոցը հիմնանորոգվել է. «300 դպրոց» ծրագիրն ընթացքի մեջ է

Վաշինգտոնն ու Թեհրանը նորից սեղանի շուրջ են. ի՞նչ պայմաններ է դրել Թրամփի թիմը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հստակեցրել է՝ առանց միջուկային զենքից հրաժարվելու Իրանը «նորմալ երկիր» չի դառնա

Today News

Today News

14.04.2026 08:15

Լուրեր

Այս շաբաթվա վերջին Իսլամաբադում սպասվում է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Չնայած լարվածությանը, Վաշինգտոնից դրական ազդակներ են գալիս, բայց՝ խիստ պայմաններով։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ չէ զիջումների գնալ երկու հիմնարար հարցում։ Առաջինը՝ Իրանի ամբողջ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի երկրից ու հանձնվի ամերիկյան վերահսկողությանը։ Երկրորդը՝ պետք է ստեղծվի այնպիսի ստուգման մեխանիզմ, որը թույլ չի տա Թեհրանին նույնիսկ մտածել միջուկային ռումբի մասին։

«Նախագահը շատ ուրախ կլինի տեսնել Իրանը որպես բարգավաճող երկիր, բայց դրա համար նրանք պետք է դադարեցնեն ահաբեկչությանն աջակցելը»,- նշել է Վենսը։ Մինչդեռ Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է քննադատել The New York Times-ին՝ Իրանի հարցով «կեղծ լուրեր» տարածելու համար, պնդելով, որ Իրանը իրականում ռազմական առումով ավերված վիճակում է։

Աղբյուր՝ arajinTV

Share:

Ավելին