Լուրեր
Զախարովան «ծիծաղել է» Ալեն Սիմոնյանի վրա ու ակնարկել Հայաստանի «պատմական բնույթը»
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող աչք փակել Հայաստանում կատարվողի վրա։
Today News
8.04.2026 14:31
Մոսկվայից հերթական կոշտ ու մի տեսակ «հեգնական» արձագանքն է եկել Հայաստանի հասցեին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին հարցին, ուղղակի ծիծաղել է ու ասել, որ չի ուզում մեկնաբանել «էմոցիոնալ գործիչներին»։
Բայց սա դեռ ամենը չէ։ Զախարովան նաև շեշտել է, որ Մոսկվան չի կարող անտեսել այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում։ Նրա խոսքով՝ Հայաստանում դեռ կան ուժեր, որոնք հավատարիմ են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությանը, և դա համարել է մեր երկրի «պատմական բնույթի» անբաժան մասը։
Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews
Share:

