
Լուրեր
Շանլըուրֆա նահանգում երիտասարդը կրակ է բացել միջնակարգ դպրոցի ներսում, 7 մարդ վիրավորվել է:
Today News
14.04.2026 08:30
Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ զինված հարձակում է գործել միջնակարգ դպրոցի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողը նախ կրակ է բացել շենքի մոտ, ապա ներխուժել ներս ու շարունակել կրակոցները։ Այս պահին հաղորդվում է առնվազն 7 վիրավորի մասին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանցագործը մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ջոկատայինները։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia, RadarARM