

Ազատության հրապարակը եռում է. Սամվել Կարապետյանի աջակիցները մեծ հանրահավաք են անցկացնում
«Ուժեղ Հայաստան» շարժումը մեկնարկել է հավաքը. քաղաքացիները նրան տեսնում են վարչապետի պաշտոնում
Today News
11.04.2026 13:45
Երևանի Ազատության հրապարակում այս պահին մարդաշատ է։ Մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» շարժման հանրահավաքը՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրերը ցույց են տալիս, որ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու քաղաքական նոր գործընթացներին։
Հրապարակում հնչող տեսակետները միանշանակ են. շատերը հենց Սամվել Կարապետյանին են տեսնում որպես երկրի ապագա ղեկավար։ «99%-ով հենց ինքն է լինելու վարչապետը, մեծ ակնկալիքներ ունենք»,- ասում է հանրահավաքի մասնակիցներից մեկը։ Քաղաքացիները նշում են, որ երկրին պետք է ազգային մտածելակերպով և հոգատար ղեկավար, ով թույլ չի տա երիտասարդներին ծեծի ենթարկել։
Միաժամանակ, հավաքվածները պահանջում են գործող իշխանությունների հեռացումը՝ պնդելով, որ միայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր կանգնեցնել տարածքային զիջումները և խուսափել նոր պատերազմներից։
Աղբյուր՝ RadarARM, MakaryanVahe, twentyfournews, arajinTV, YerevanTodaynews

