
Լուրեր

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն. Լևոն Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել:
Today News
8.04.2026 16:45
Քաղաքական դաշտում նոր ու հետաքրքիր զարգացումներ են։ Վարդան Ղուկասյանն (Դոգ) ու Ստեփան Դեմիրճյանը որոշել են համագործակցել։ Այս մասին հայտարարել է «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Ըստ հայտարարության՝ համագործակցության առաջարկն արդեն ընդունված է։ Կողմերը կարևորում են միասնական ջանքերը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Նպատակը մեկն է՝ վեր դասել պետական շահը և ստեղծել այսպես կոչված «Արևային Հայաստան», որտեղ կգործի օրենքի դիկտատուրան ու իրավունքի գերակայությունը։
Աղբյուր՝ tertammedia