
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը. նավերը հետ են դառնում, նոր տուրքեր են սահմանվել
Թեհրանը սահմանափակել է նավերի թիվն ու հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունն այս պահին անիմաստ է։
Today News
8.04.2026 19:30
Իրանը կրկին ցնցում է համաշխարհային շուկան։ Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Թեհրանը լիովին փակել է Հորմուզի նեղուցը։ Տանկերները, որոնք նույնիսկ նախապես համաձայնեցված գրաֆիկ ունեին, ստիպված են եղել հետ դառնալ։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանն արդեն տեղեկացրել է միջնորդներին, որ սահմանափակում է նեղուցով անցնող նավերի թիվը՝ հասցնելով այն օրական ընդամենը տասնյակի։ Բացի այդ, ըստ Թրամփի հետ կնքված նոր համաձայնագրի, անցման համար հատուկ տուրքեր են գանձվելու։
Զուգահեռաբար, Իրանի Մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունն այս փուլում անտրամաբանական է, քանի որ ԱՄՆ-ն խախտել է կարևոր պայմանավորվածությունները դեռ բանակցությունները չսկսած։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews


