
Լուրեր
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին համարները
Today News
8.04.2026 18:45
Քաղաքական դաշտում նոր մանրամասներ են հայտնի դառնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին։ Հրապարակվել է նախընտրական ցուցակի առաջին յոթ համարների անունները, որոնք կպայքարեն առաջիկա ընտրություններում։
Ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։ Նրան հաջորդում են իրավաբաններ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը։ Յոթնյակում են նաև Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը և Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Աղբյուր՝ armgeopolitic