Լուրեր
«Էդ ի՞նչ խաղաղություն է». քաղաքացին Փաշինյանին հարցեր է տվել, վարչապետն էլ թիմակցին է լռեցրել
Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ու շփումները քաղաքացիների հետ շարունակում են լարված մնալ։
Today News
11.04.2026 11:45
Նիկոլ Փաշինյանի հերթական այցը մարզեր բավականին լարված է անցել։ Քաղաքացիներից մեկը, դիմելով վարչապետին, հարցրել է. «Էդ ի՞նչ խաղաղություն է, որ ձեզնից է կախված․ ես դրսում էլ դուխով ու հպարտ չեմ»։ Քաղաքացին դժգոհել է, որ երկրի վիճակն այնպիսին չէ, որ մարդ իրեն վստահ զգա։
Բացի այդ, մեկ այլ ուշագրավ դրվագ է ֆիքսվել տեսախցիկների կողմից։ Երբ Փաշինյանի թիմակիցներից մեկը փորձել է խոսել ինչ-որ նոր սուպերմարկետի բացման մասին, վարչապետը կոպիտ ընդհատել է նրան. «Սո՛ւս»,- ասել է նա՝ լռեցնելով գործընկերոջը։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:

