
Լուրեր
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ իրենց դիվանագիտությունը գտնվում է զգայուն խաչմերուկում։
Today News
11.04.2026 12:45
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ իրենց դիվանագիտական պատվիրակությունն այժմ գտնվում է «պատմական և զգայուն խաչմերուկում»։ Իսլամաբադում մեկնարկած բանակցությունների առանցքում Լիբանանում շուտափույթ հրադադարի հաստատման հարցն է։
«Իրանական դիվանագիտությունն այժմ վճռական պայքարի մեջ է»,- նշել է Բաղային՝ հավելելով, որ Իսլամաբադի և Բեյրութի միջև մշտական կապ է պահպանվում բոլոր ճակատներում խաղաղություն ապահովելու համար։ Թեհրանը իր մտահոգություններն արդեն պաշտոնապես փոխանցել է պակիստանյան կողմին։
Աղբյուր՝ arajinTV