
Լուրեր

ԲՀԿ առաջնորդը կոչ է անում հունիսի 7-ին գնալ ընտրության և տեր կանգնել երկրին:
Today News
9.04.2026 20:30
Քաղաքական դաշտում կրքերը թեժանում են։ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց ուժը ոչ մի դեպքում չի համագործակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Եթե լինի իրավիճակ, որ մեր ձայներից կախված լինի, ոչ մի ձայն ՔՊ-ին չենք տալու, բացառված է»,- նշել է նա։ Ծառուկյանը նաև կոչ է արել քաղաքացիներին հունիսի 7-ին լինել ակտիվ և մասնակցել ընտրություններին՝ շեշտելով, որ սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։
Աղբյուր՝ armgeopolitic