
Լուրեր
Բնակարանն ամբողջությամբ տակնուվրա է արված. դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Today News
9.04.2026 20:30
Այսօր ցնցող դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ համայնքում։ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տունն ամբողջությամբ տակնուվրա է արված, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տեղի է ունեցել հարձակում կամ կողոպուտ։ Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, պարզվում են կատարվածի հանգամանքները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ իրավիճակը բավականին լարված է։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV