
Լուրեր
Բավրայից 17 կմ հեռավորության վրա գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Today News
9.04.2026 20:30
Այսօր ուշ երեկոյան՝ ժամը 22:44-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։
Ըստ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, իսկ Շիրակի ու Լոռու մարզերում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ։ Այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր՝ arajinTV