Լուրեր
«Ում մտքով ինչ անցնի՝ անում են». Արթուր Չախոյանը քննադատել է Երևանի քաղաքապետարանին
Ակտիվիստի խոսքով՝ քաղաքում շինարարական աշխատանքները կատարվում են առանց որևէ տրամաբանության։
Today News
14.04.2026 05:00
Ակտիվիստ Արթուր Չախոյանը հերթական անգամ բարձրաձայնում է Երևանի կառավարման համակարգում առկա քաոսի մասին։ Ըստ նրա՝ քաղաքապետարանը չունի զարգացման հստակ ծրագիր, ինչի պատճառով աշխատանքները կատարվում են անկազմակերպ ու «փնթի» ձևով։
Որպես օրինակ Չախոյանը նշում է Թումանյան փողոցը, որտեղ նոր բարեկարգված մայթերը քանդել են՝ ոռոգման համակարգ անցկացնելու համար։ Նույն անհեթեթ վիճակն է նաև Ամիրյան փողոցում, որտեղ նախ ասֆալտապատել են, հետո նոր հիշել մայթերի մասին։ «Եթե Երևանը ծրագիր ունենար, սենց անկազմակերպված չէին լինի»,- նշում է ակտիվիստը՝ շեշտելով, որ նման դեպքերը քաղաքում բազմաթիվ են։
Աղբյուր՝ armnationalfront
Share:



