
Լուրեր
Քաղաքային պլանավորման խնդիրներն ու անհաշվարկ շինթույլտվությունները քաղաքը ջրի տակ են թողնում։
Today News
14.04.2026 06:00
Հենց մի քիչ անձրև է գալիս, Երևանի փողոցները դառնում են անանցանելի։ Մասնագետները ահազանգում են՝ անհաշվարկ շինթույլտվությունները բերելու են քաղաքի կոլապսի։ Ջրահեռացման համակարգը պարզապես չի դիմանում ծանրաբեռնվածությանը։
Այսօր նույնպես Երևանում սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազելու է։ Գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև -1 աստիճան ցուրտ։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն և պատրաստվել եղանակային փոփոխություններին։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV