
Լուրեր
Վարչապետին ու թիմակիցներին նկատել են Գեղարքունիքի մարզի ռեստորաններից մեկում։
Today News
12.04.2026 08:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր առավոտյան նկատել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում։ Նա իր թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ միասին նախաճաշելիս է եղել։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները ոչ պաշտոնական մթնոլորտում հավաքվել սեղանի շուրջ։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել նախաճաշի ընթացքում, դեռևս պաշտոնապես հայտնի չէ, սակայն նման հանդիպումները սովորաբար ակտիվ քննարկումների առիթ են դառնում։
Աղբյուր՝ twentyfournews