
Լուրեր
Աննա Գրիգորյանն ու Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել են «Հայաստան 20.26» ծրագիրը:
Today News
8.04.2026 18:15
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը մեկնել են Շիրակի մարզ։ Նրանք սկսել են «Հայաստան 20.26. Ամեն ինչ մեր մասին» խորագրով նոր նախագիծը, որի նպատակը քաղաքացիների հետ անմիջական շփումն ու երկրի ապագայի տեսլականը քննարկելն է։
Շիրակցիների հետ հանդիպումն անցել է բավականին հուզական մթնոլորտում։ Բնակիչներից շատերը դժգոհել են երկրում ստեղծված վիճակից՝ հարցնելով. «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»։ Ընդդիմադիր գործիչները փորձել են լսել մարդկանց մտահոգություններն ու ներկայացնել իրենց ծրագրերը։
Աղբյուր՝ YerevanTodaynews