
Իրանի շուրջ օղակը սեղմվում է. Հորմուզի նեղուցը փակ է, Թրամփն էլ «մերժել» է Թեհրանին
Վաշինգտոնն ու Թեհրանը նոր լարվածության փուլում են. Ջեյ Դի Վենսը վերջնագիր է ներկայացրել:
Today News
8.04.2026 20:01
Իրավիճակը Մերձավոր Արևելքում նորից թեժանում է։ Վերջին տվյալներով՝ Իրանը կրկին ամբողջությամբ փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Սա լուրջ հարված է համաշխարհային էներգետիկ շուկային ու առանց այդ էլ փխրուն կայունությանը։
Միացյալ Նահանգներից էլ կոշտ արձագանքներ են հնչում։ Սպիտակ տնից հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն մերժել է Իրանի առաջարկած 10 կետանոց պլանը, այլև, ըստ աղբյուրների, այն ուղղակի «աղբամանն է նետել»։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին պարզաբանել է, որ Վաշինգտոնը ոչ մի համաձայնություն չի տվել Լիբանանը հրադադարի մեջ ներառելու հարցում, քանի դեռ Իրանը չի բացել նեղուցը։
Միաժամանակ, ԱՄՆ-ն դուռը կիսաբաց է թողնում բանակցությունների համար. Վենսը նշել է, որ պատրաստ են վերանայել ուրանի հարստացման վերաբերյալ պահանջները, եթե Թեհրանը կառուցողական մոտեցում ցուցաբերի։ Այս ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ՝ շեշտելով Լիբանանում կրակը դադարեցնելու կարևորությունը։
Աղբյուր՝ military_arm, tertammedia, twentyfournews, YerevanTodaynews


