Լուրեր
Ռոբերտ Քոչարյան. «Աբխազական երկաթուղու բացումը թույլ կտա շրջանցել Ադրբեջանը»
Երկրորդ նախագահը խոսել է Վրաստանի միջով տրանսպորտային նոր ուղիների կարևորության մասին։
Today News
8.04.2026 20:01
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիներին։ Նրա խոսքով՝ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ մեր երկրի վրա։
«Դա կլինի ավելի էժան տրանսպորտային գիծ և նոր ճանապարհ, որը որևէ կերպ կապված չի լինի Ադրբեջանի հետ»,- նշել է Քոչարյանը։ Ըստ նրա՝ սա ռազմավարական առավելություն կտա Հայաստանին՝ նվազեցնելով կախվածությունը հարևան երկրի քմահաճույքներից։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


