
Թրամփը 24 ժամ է տվել Իրանին. ԱՄՆ նավերն արդեն զինամթերք են բարձում
Եթե Պակիստանում ընթացող բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը պատրաստ է նոր հարվածների
Today News
10.04.2026 17:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ որքանով են հաջող ընթացել Իրանի հետ բանակցությունները Պակիստանում։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերն արդեն համալրվում են «լավագույն զինամթերքով», որպեսզի պատրաստ լինեն վերսկսել հարվածները, եթե դիվանագիտությունը ձախողվի։
«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք։ Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են միջուկային զենքից, բայց հետո մամուլի առաջ խոսում են ուրանի հարստացման մասին»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Միաժամանակ, Reuters-ը հայտնում է, որ Թրամփի վարչակազմը կարող է երկարաձգել ռուսական նավթի գնման թույլտվությունը՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գները զսպելու նպատակով, քանի դեռ Իրանի ու Իսրայելի միջև պատերազմական վիճակը պահպանվում է։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV

