Թրամփը պատրաստ է հանել պատժամիջոցները, իսկ Իրանը հարվածում է ԱՄԷ-ին ու Բահրեյնին
Միջուկային «փոշին» մաքրելուց մինչև նոր հրթիռային հարվածներ. Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է
Today News
8.04.2026 11:45
Միջազգային քաղաքականության կենտրոնում կրկին Իրանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման շուրջ։ Ըստ նրա՝ 15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն կա, և ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հետ համատեղ «փորել ու հեռացնել» միջուկային ենթակառուցվածքների մնացորդները։
Սակայն դրական ազդակներին զուգահեռ՝ իրավիճակը գետնի վրա խիստ լարված է։ Իրանական կողմը հայտնում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը խախտել են զինադադարը՝ հարվածելով Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներով ու անօդաչուներով սկսել է հարվածել ԱՄԷ-ի, Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
«Իրանն արդեն փորձարկել է իր «միջուկային զենքը»։ Այն կոչվում է Հորմուզի նեղուց»,- իրավիճակը մեկնաբանել է Դմիտրի Մեդվեդևը։ Միաժամանակ, Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ որևէ համաձայնագիր չի ստորագրվի, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 նախապայմանները։

