
Արշակ Սրբազանի դատը. Իրեղեն ապացույցն անհետացել է, բայց մեղադրանքը կա
Սրբազանին մեղադրում են 2018-ին ուրիշի պայուսակի մեջ թմրանյութ գցելու մեջ, բայց այդ թմրանյութը քննչականում չկա։
Today News
14.04.2026 11:15
Այսօր ընթանում է Արշակ սրբազանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Գործը, որը շատերը շինծու են համարում, վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին։
Ըստ մեղադրանքի՝ Սրբազանը իբր հանձնարարել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների պայուսակի մեջ մարիխուանա գցել՝ նրանց վարկաբեկելու համար։ Ուշագրավն այն է, որ գործով հիմնական իրեղեն ապացույցը՝ հենց այդ թմրամիջոցը, անհետացել է քննչական մարմնից։
Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրամադրությունը նորմալ է, բայց դատավորից սպասելիքների մասով դեռ չի կողմնորոշվում. «Կգնանք, կտեսնենք»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում նա արդեն 3 ամիս անցկացրել է բանտում։
Աղբյուր՝ YerevanTodaynews, twentyfournews


