Լուրեր

«Շտապ կավե՛ք ու պարզե՛ք». Ռուբինյանը բարկացել է փոխնախարարի բացակայության վրա
ԱԺ փոխխոսնակը պահանջել է անհապաղ գտնել Շրջակա միջավայրի փոխնախարարին, ով չէր ներկայացել նիստին։
Today News
14.04.2026 11:15
Ազգային ժողովում այսօր լարված մթնոլորտ է եղել։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կորցրել է համբերությունը, երբ պարզվել է, որ Շրջակա միջավայրի փոխնախարարը ներկա չէ նիստին։
«Շտապ կավե՛ք ու պարզե՛ք՝ ուր ա Շրջակա միջավայրի փոխնախարարը, ինչի՞ ստեղ չի»,- դիմելով աշխատակազմին՝ հայտարարել է Ռուբինյանը։ Նման միջադեպերը խորհրդարանում հաճախակի են դարձել, երբ գործադիրի ներկայացուցիչները թերանում են իրենց պարտականությունների մեջ։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


