Լուրեր
Լավրովը Արևմուտքին մեղադրել է «նեոգաղութատիրության» մեջ
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խեղաթյուրել այլ երկրների ընտրությունները
Today News
14.04.2026 10:30
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հերթական կոշտ հայտարարությամբ։ Նա նշել է, որ հավաքական Արևմուտքը զբաղվում է «ընտրական նեոգաղութատիրությամբ»՝ փորձելով ամեն կերպ միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին։
Ըստ Լավրովի՝ կիրառվում են բոլոր հնարավոր գործիքները՝ սկսած «գունավոր հեղափոխություններից» մինչև ուղղակի զինված ագրեսիաներ, որպեսզի խեղաթյուրվեն ընտրությունների արդյունքները և հաստատվի իրենց ձեռնտու իշխանություն։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


