
Եկեղեցին ու իշխանությունը՝ բացահայտ բախման շեմին. «ՔՊ-ին ձայն տվողը մեղք է գործում»
Սուրբ Եկեղեցու պահպանության խորհուրդն ու Եզրաս Սրբազանը կոշտ զգուշացումներ են հնչեցրել կառավարության հասցեին:
Today News
14.04.2026 10:15
Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունները նոր ու վտանգավոր փուլ են թևակոխում։ Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել վարչապետի որոշումը՝ կարգալույծ արված Արման Սարոյանին պետական հանձնաժողովում որպես եկեղեցու «ներկայացուցիչ» ընդգրկելու վերաբերյալ։ Սա որակվել է որպես «ցինիկ կեղծարարություն» և բացահայտ ապտակ ազգային արժանապատվությանը։
Միաժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարել է, որ ՔՊ-ի հակաեկեղեցական ծրագրին քվե տվողները ակամա մեղք են գործում և իրենց դուրս դնում եկեղեցուց։ Ըստ սրբազանի՝ իշխանությունների նպատակն է ունենալ կամակատար ու անսկզբունք եկեղեցականներ, ինչը հակասահմանադրական է։
Աղբյուր՝ YerevanTodaynews, armnationalfront


