
Լուրեր
Քաղաքապետարանը փորձնական ծրագիր է սկսել արվեստի և երաժշտական 4 դպրոցներում։
Today News
9.04.2026 18:46
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային հաստատությունների արդիականացման նոր փորձնական ծրագիր։ Երևանի ենթակայությամբ գործող 4 արվեստի և երաժշտական դպրոցներում դասասենյակները կվերազինվեն նորագույն տեխնիկայով։
Ծրագրի նպատակն է սոլֆեջոյի և երաժշտության տեսության դասերն ավելի ինտերակտիվ ու արդյունավետ դարձնել երեխաների համար։ Սա թույլ կտա կիրառել ուսուցման ժամանակակից մեթոդներ հենց դպրոցական նստարանից։
Աղբյուր՝ arajinTV