
Լուրեր
Իսրայելը Լիբանանի հարավում կիրառել է նույն զինատեսակը, որն օգտագործվել էր Արցախի դեմ:
Today News
12.04.2026 06:15
Լիբանանի հարավային Աթ-Թայրի քաղաքի մերձակայքում Իսրայելի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառումը հիշեցրել է 44-օրյա պատերազմի դաժան օրերը։ Համացանցում տարածված կադրերը նույնական են այն պատկերներին, որոնք տեսնում էինք Արցախի անտառների հրդեհման ժամանակ:
Հետադարձ հայացք. Փորձագետները հիշեցնում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարներից էր, իսկ Թել-Ավիվ-Բաքու չվերթերը կանոնավոր կերպով ռազմական բեռներ էին տեղափոխում։ Այս ֆոնին ուշագրավ են այն քարոզչական թեզերը, թե իբր Բաքվին այդ զենքերը տրամադրել էր Մոսկվան:
Աղբյուր՝ armgeopolitic