
Լուրեր
Երևանի քաղաքապետը վարորդներին հրահանգել է կանգնեցնել տրանսպորտը, մինչև բոլորը չվճարեն
Today News
13.04.2026 07:30
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կտրուկ է արձագանքել տրանսպորտի համար չվճարող ուղևորների հարցին։ Նրա խոսքով՝ այլևս թույլ չեն տալու, որ «չվճարողները որպես բեռ մնան պարտաճանաչ քաղաքացիների վզին»։
«Երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի»,- հայտարարել է Ավինյանը՝ հավելելով, որ չվճարողներն ամոթից գետինը մտնելու փոխարեն դեռ մի հատ էլ ագրեսիվ են պահում իրենց ու ելույթներ ունենում։
Քաղաքապետը շեշտել է, որ սա հարգանքի հարց է բոլոր այն ուղևորների հանդեպ, ովքեր ժամանակին և պատշաճ վճարում են իրենց երթևեկության համար։
Աղբյուր՝ tertammedia