

Իրան-ԱՄՆ բանակցությունները ձախողվել են. Իսլամաբադում կրքերը բորբոքվել են
24-ժամյա քննարկումներից հետո կողմերը համաձայնության չեն եկել. Հորմուզի նեղուցի հարցում վիճաբանությունը հասել է ֆիզիկական բախման եզրին:
Today News
12.04.2026 06:15
Իսլամաբադում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանի ամենաերկարատև բանակցությունները, որոնք տևել են շուրջ 24 ժամ։ Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային, օրակարգում էին Հորմուզի նեղուցի, միջուկային ծրագրի, պատժամիջոցների վերացման և տարածաշրջանում պատերազմի դադարեցման հարցերը։
Վատ լուրեր Վաշինգտոնից. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն հասել։ «Մենք վերադառնում ենք առանց համաձայնագրի։ Հստակ ուրվագծել էինք մեր կարմիր գծերը, բայց իրանական կողմը չընդունեց պայմանները»,- նշել է նա։
Թեժ բախում. Ըստ թուրք լրագրողների՝ Արաղչիի և Ուիթքոֆֆի միջև բանակցություններն այնքան լարված են անցել, որ Հորմուզի նեղուցի կառավարման հարցում բանավեճը քիչ էր մնում վերածվեր ֆիզիկական քաշքշուկի:
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews, tertammedia



