Լուրեր
«Մեր գերիներին բերեք». Փաշինյանն անարձագանք թողեց քաղաքացու հուզիչ խնդրանքը
Վարչապետը չպատասխանեց կնոջը, ով աղաչում էր ազատել հայ գերիներին
Today News
14.04.2026 11:30
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին մոտենում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հուզված խնդրում. «Խնդրում եմ՝ մեր գերիներին ազատեք, բերեք»։
Սակայն, ի զարմանս շատերի, վարչապետը որևէ կերպ չի արձագանքել այս խնդրանքին ու շարունակել է իր ճանապարհը։ Այս միջադեպը բուռն քննարկումների տեղիք է տվել, քանի որ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ հայ հասարակության ամենացավոտ վերքերից մեկը։
Աղբյուր՝ reartsakh, YerevanTodaynews
Share:


