
Լուրեր
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իրենք չեն կանգնելու, մինչև անվտանգությունը լիարժեք չվերականգնվի:
Today News
9.04.2026 19:02
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ հերքելով Լիբանանում հրադադարի հաստատման մասին լուրերը։ Ըստ նրա՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հզոր հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» դիրքերին և հրթիռային կայանքներին։
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք վերականգնել մեր անվտանգությունը»,- նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելի ձեռքբերումները տարածաշրջանում պատմական փոփոխությունների են հանգեցրել։ Նրա խոսքով՝ «չարիքի առանցքի» դեմ պայքարը շարունակական է լինելու։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews