Լուրեր

Պարսից ծոցի երկրները հույսը կտրել են ԱՄՆ-ից. նոր զենքեր են փնտրում
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն շտապ կարգով դիմել են Հարավային Կորեային՝ ՀՕՊ համակարգերի համար
Today News
14.04.2026 11:45
The Wall Street Journal-ը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել։ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը սկսել են Հարավային Կորեայից զենք ուզել, քանի որ ամերիկյան ՀՕՊ պաշարները սպառվում են։
Իրանական հրթիռների ու դրոնների դեմ պաշտպանությունը դատարկել է արաբական երկրների պահեստները, իսկ ԱՄՆ-ն, ըստ երևույթին, չի հասցնում արագ լրացնել դրանք։ Սա նոր փուլ է տարածաշրջանային սպառազինությունների շուկայում։
Աղբյուր՝ arajinTV
Share:


