Ռոբոտները կփոխարինե՞ն մարդկանց. հնդիկ բանվորների ճակատին տեսախցիկներ են ամրացնում
Արհեստական բանականությունը սովորում է մարդկանց շարժումները, որ հետո նրանց գործից հանի. ի՞նչ է սպասվում «ավելորդ» դարձած միլիարդներին։
Today News
14.04.2026 10:00
Հնդկաստանում կարի արտադրամասերում բանվորների ճակատին տեսախցիկներ են ամրացնում։ Պարզվում է՝ սա ոչ միայն կարգապահության համար է, այլև ինֆորմացիա հավաքելու։ Արհեստական բանականությունը ֆիքսում է մարդու ամեն մի շարժումը, որպեսզի հետագայում կարողանա նույնությամբ կրկնել ու փոխարինել բանվորին։
Սա առաջ է բերում լուրջ մտահոգություններ։ Եթե տեխնոլոգիաները փոխարինեն էժան աշխատուժին, ի՞նչ են անելու միլիարդավոր մարդիկ, որոնք կդառնան «անպետք» համաշխարհային տնտեսության համար։ Շատերը սա կապում են «ոսկե միլիարդի» տեսության հետ, ըստ որի՝ աշխարհի տերերը փորձում են կրճատել մարդկության թվաքանակը։
Աղբյուր՝ armgeopolitic


