
«Սամվել Կարապետյանի գործն ապօրինի է». պաշտպանները հաղթանակ են խոստանում
Փաստաբանների պնդմամբ՝ Կարապետյանը հիմա փաստացի բանտային կալանքի տակ է, իսկ դատախազը պետք է ինքնաբացարկ հայտնի։
Today News
14.04.2026 10:00
Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Պաշտպանական կողմը հայտարարում է, որ գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական ենթատեքստ ունի։
Ըստ փաստաբանների՝ Կարապետյանն այսօր գտնվում է մի իրավիճակում, որը գրեթե չի տարբերվում բանտային կալանքից։ «Մենք հաջող ելք ենք ունենալու, քանի որ հիմքերն ուղղակի չկան»,- նշել է պաշտպաններից մեկը։ Նաև կոչ է արվում դատախազին՝ ինքնաբացարկ հայտնել մինչև հերթական դատական նիստը, որպեսզի գործընթացը գոնե ինչ-որ չափով օբյեկտիվ թվա։
Կողմնակիցները պնդում են, որ Կարապետյանը պետք է լիարժեք հնարավորություն ունենա մասնակցելու երկրի քաղաքական գործընթացներին, քանի որ նրա մեկուսացումը ձեռնտու է միայն գործող իշխանություններին։
Աղբյուր՝ twentyfournews


