

Թրամփը լավատես է Իրանի հարցում, բայց Թեհրանը զգուշացնում է «ցավոտ» հետևանքների մասին
ԱՄՆ նախագահը խոսել է հնարավոր գործարքի մասին, իսկ Իրանի ԱԳ նախարարը՝ Նեթանյահուի վտանգավոր քայլերի։
Today News
9.04.2026 17:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավականին լավատես է Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի հարցում։ Ըստ նրա՝ իրանցիները սկսել են ավելի զգույշ ու խոհեմ գործել։ «Եթե նրանք համաձայնության չգան, դա շատ ցավոտ կլինի»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ արդեն խոսել է Նեթանյահուի հետ և հորդորել մի փոքր ավելի զուսպ լինել։
Մյուս կողմից, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բավականին կոշտ է արձագանքել՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ն թույլ տա Նեթանյահուին կործանել դիվանագիտությունը, ապա դա կհարվածի հենց Ամերիկայի տնտեսությանը։ Այս ամենի ֆոնին հայտնի է դարձել, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում սպասվում են Իսրայել-Լիբանան նոր բանակցություններ, ինչը կարող է հրադադարի գործընթացի հաջորդ փուլը դառնալ։
Աղբյուր՝ tertammedia, RadarARM, twentyfournews



