Լուրեր
Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանը երբեք այսքան կախյալ չի եղել Ռուսաստանից»
Երկրորդ նախագահը խոսել է տնտեսական շահերի ու արտաքին քաղաքականության հակասությունների մասին:
Today News
8.04.2026 17:31
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հիմա ավելի կախյալ վիճակում է, քան երբևէ։ Ըստ նրա՝ Ռուսաստանից կախվածությունը հսկայական է, և երկրի արտաքին քաղաքականությունը չպետք է հակասի տնտեսական շահերին։
Քոչարյանը նշել է, որ բնակչության 80%-ի բարեկեցությունը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Նա շեշտել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունները կարող են լուրջ հարված հասցնել մարդկանց ապրուստին:
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


